15/12/2017 10:40
ԶՈւ նկատմամբ խորհրդարանի դերի բարձրացումը չի ենթադրում միաջմտություն ԶՈւ օպերատիվ վերահսկողության հարցերին. Կորյուն Նահապետյան
Սահմանադրության փոփոխությունները պահանջում են Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության դերի բարձրացում, Ազգային ժողովում մեկնարկած «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Վերջերս ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքով ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում պաշտապնության ոլորտի, հետևաբար նաև ԶՈւ-երի նկամամաբ։ Սա պահանջում է խորը և բազմակողմանի մասնագիտացում, մարդկային և նյութական ռեսուրսների ներգրավվում», - նկատեց Նահապետյանը։
Նա ընդգծեց, որ խորհրդարանի այս դերը չի ենթադրում միաջմտություն ԶՈւ օպերատիվ վերահսկողության հարցերին, այլ ուղղված է պաշտպանության ոլորտի կայունացմանը, մարդկային և նյութական ռեսուրսների նպատակային օգտագործմանը։
Կորյուն Նահապետյանը կարևորեց նաև խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձանաժողովի դերի բարձրացումը՝ նշելով, որ այն կարևոր դեր կարող է խաղալ պաշտպանության ոլորտում ռազմավարական և օրենսդրական դերի բարձրացման համար։
«Հանձնաժողովին անհրաժեշտ է նաև բավարար բյուջե իր ծրագրերի իրականացման, կադրային քաղաքականություն, այդ թվում՝ հանձնաժողովի անդամների գործնական հմտությունները բարձրացելու համար», - նշեց Նահապետյանը։