15/12/2017 00:01
Իրանի հետ տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա. ՀՀ նախագահ
Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է, Իրանի հետ շփվելու հազարամյակների փորձ ունենք, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա և այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն և այդ դեպքում այդ կայունության և խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաև մենք», - նշել է նա։
Ս.Սարգսյանի խոսքով՝ Իրանի և Արևմուտքի հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է. «Մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են առաջին հերթին մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից, ուստի, իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Ի վերջո, կարծում եմ մենք պետք է մտածենք հետևյալ կերպ. որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին: Օգտակար է, քանի որ կաշխուժանա առևտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջո, ցանկացած հանրություն բաղկացած է անհատներից, սուբյեկտներից և որքանով բարեկեցիկ ապրեն այդ անհատները, այդ սուբյեկտները, այդքանով նաև բարեկեցիկ կլինի ամբողջ հանրությունը»: