15/12/2017 16:35
ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագիրը մեզ համար առաջնահերթություն է. Ալեքսանդր Ավետիսյան
ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագիրը միտված է ինստիտուցիոնալ հմտությունների ամրապնդմանը, Ազգային ժողովում անցկացվող «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի պատասխանատու Բենեդիկտ Բորելը։
«Բարեվարքությունը պետք է դառնա պետություների ուժեղացման հնարավորություններից մեկը։ ՆԱՏՕ-ի նպատակն է պրոեկտել կայունություն ու վերափոխել պաշտպանության կառույցները», - նշեց նա։
Բորելը ընդգծեց, որ անհրաժեշտ են պատշաճ կառավարման ռեսուրսներ, որոնց հիման վրա պետք է կայուն հաստատություններ ձևավորել։
«Մեզ համար կարևոր է տեսնել, թե ինչպես մեր ռեսուրսներն ավելի լավ կարող ենք օգտագործել», - նշեց նա։
Իր զեկույցում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ իրենք ցանկացել են փորձագիտական խմբի հետ քննարկումներ կազմակերպել բարեվարքության կանոնների քննարկումների մասով, մինչդեռ չի հաջողվել մասնագետների բացակայության պատճառով։
««ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացում առանձին միջոցառման անցկացում էինք նախատեսել, բայց մեր ջանքերը քիչ էին, քանի որ համապատասխան քանակի փորձագետների հրավիրել չհաջողվեց»։
Ավետիսյանը նկատեց, որ իրենք միշտ բաց են քննարկումների համար։
«ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրպնդման ծրագիրը մեզ համար առաջնահերթություն է, որին անդրադարձ կկատարավի արդեն օրենսդրական վերջին փոփոխություններից հետո, որոնցով պայմանավորված նաև փոփոխություններ են տեղի ունենալու ՊՆ և ԶՈւ-երի գլխավոր շտաբի կառուցվածքում», - հավելեց նա։