15/12/2017 20:11
Ուկրաինայի ԱԳՆ. Կապի մեջ չենք եղել վրացական կողմի հետ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման վերաբերյալ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ կապի մեջ չի եղել վրացական կողմի հետ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարը, փոխանցում է УНИАН-ը:
«ԱԳՆ-ն որևէ բանակցություն չի վարում: Վրաստանի հետ կապը իմ իրավասության մեջ է, սակայն ԱԳՆ-ի գծով որևէ կապ չի եղել», - ասել է Բոդնարը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ին հայտնի է Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ Ուկրաինայի և Վրաստանի միջև իբր տարվող բանակցությունների:
Փոխնախարարը նշել է, որ եթե վրացական կողմը համապատասխան հարցումներ է ուղղում, ապա դրանք պետք է գնան Արդարադատության նախարարության միջոցով դեպի Գլխավոր դատախազություն:
«Այս գործընթացին ԱԳՆ-ն չի մասնակցում»,- ասել է դիվանագետը: