15/12/2017 09:30
Մարզպետի և նախարարի ջրերը մի առվով չեն հոսում. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ՝ լարված են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները
«Նրանց ջրերը մի առվով չեն հոսում, քանի որ ՀՅԴ քվոտայով նախարար դարձած Արծվիկ Մինասյանը փոխարինել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Արամայիս Գրիգորյանին, և հիմա վերջինս նեղացած է հարազատ ՀՅԴ խմբակցությունից և չի կարողանում համակերպվել բնապահպանության նախարարի աթոռը դաշնակցական Արծվիկ Մինասյանին զիջելու հետ», - գրել է թերթը։