15/12/2017 13:52
Պերուի նախագահը հրաժարվել է հրաժարական տալ
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարվել է հրաժարական տալ, հայտնում է РИА Новости-ն:
«Ես չեմ հրաժարվի ոչ իմ պատվից, ոչ որպես բոլոր պերուացիների նախագահի՝ իմ արժեքներից», - ասել է Կուչինսկին իր ազգին ուղված հեռուստատեսային ուղերձում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել բրազիլական շինարարական Odebrecht ընկերության կողմից Պեդրո Կուչինսկու հետ կապված երկու ընկերություններին իբրև խորհրդատվական ծառայությունների համար մոտ 4,8 միլիոն դոլարի վճարման մասին: Նախագահը հերքել էր Odebrecht-ի շահերի խթանման գործում իր է մասնակցությունը:
Պերուական ընդդիմությունը կոռուպցիոն սկանդալի պատճառով պահանջեց Կուչինսկու անհապաղ հրաժարականը:
Եթե հատուկ քննչական խմբի կողմից նախաձեռնված հետաքննությունը շարունակվի, Կուչինսկին կարող է դառնալ Պերուի արդեն երկրորդ նախագահը, ով տհաճ իրավիճակում հայտնվել է Odebrecht ընկերության հետ ունեցած կապերի պատճառով: Պերուի նախկին նախագահ Օլյանտա Ումալան լքել է նախագահական պաշտոնը 2016 թվականի հուլիսին վենեսուելական իշխանություններից, Odebrecht-ից և OAS ընկերությունից Պերուական ազգայնական կուսակցության՝ 2006 և 2011 թվականների նախընտրական քարոզարշավների համար վճարների ընդունման մեջ մեղադրանքներից հետո:
Այժմ դատարանի որոշմամբ Ումալան և նրա կինը գտնվում են կալանքի տակ: