15/12/2017 20:28
Վիգեն Սարգսյանն այցելել է «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդեսին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից
Ըստ աղբյուրի, ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանկակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆ-ում` Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: