15/12/2017 12:51
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 15-19-ին էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում են տեղումներ: