15/12/2017 14:23
Այսօր թեյի միջազգային օրն է
Ամեն տարի՝ դեկտեմբերի 15-ին, բոլոր այն երկրներում, որոնք պահպանում են աշխարհի առաջատար թեյարտադրողների կարգավիճակը, նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day)՝ աշխարհի ամենահին և օգտակար ըմպելիքներից մեկի տոնը, հայտնում է Calend.ru-ն:
Օրվա նպատակն է գրավել կառավարությունների ու քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի խնդիրներին, թեյի վաճառքի ու թեյի արտադրամասերի աշխատողների փոխհարաբերություններին արտադրողի ու սպառողի փոխադարձ կապի հարցերին, նաև խթանել այդ ըմպելիքի տարածումը: