15/12/2017 14:54
Կալիֆոռնիայում հրշեջ ծառայության աշխատակիցը բնական հրդեհի զոհ է դարձել
Հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press ամերիկյան գործակալությանը:
Ըստ նրա տեղեկատվության, զոհվածը՝ Քորի Այվերսոնը, 32 տարեկան էր: Նա ապրում էր Սան Դիեգոյում՝ երկամյա դստեր հետ և կնոջ հետ սպասում էր երկրորդ երեխայի ծննդին: Ողբերգությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում կրակի մարմանն ուղղված գործողության ժամանակ: Գործակալության տվյալով՝ Այվերսոնը դարձել է հրդեհի երկրորդ զոհը:
Ավելի վաղ 70-ամյա Սանտա Պաուլան մահացել էր ծխից թունավորվելուց և անցած շաբաթ տարհանման ընթացքում ստացած վնասվածքներից: «Թոմաս» հրդեհն իր մասշտաբներով չորրորդ հրդեհն է դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Տարհանված են հազարավոր մարդիկ, այրվել է գրեթե հազար շենք, որոնց մեծամասնությունը բնակելի կառույցներ են: Կրակի դեմ պայքարում են 8 հազարից ավելի հրշեջներ: