16/12/2017 17:25
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Kiss խմբի հիմնադիրներից մեկի դեմ հայց է ներկայացվել
Ամերիկուհի Ջեյն Դոուն դատական հայց է ներկայացրել Kiss կուլտային ռոք խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջին Սիմոնսի դեմ՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգությունների համար, հայտնում է TMZ- ն:
Կինը հայտնել է, որ մեկ ամիս առաջ Սիմոնսից հարցացրույց էր վերցնում Սան Բերնարդինոյում Rock & Brews ռեստորանի բացման ժամանակ։ Նրա խոսքով՝ երաժիշտը բռնել էր իր ձեռքն ու դրել ծնկի վրա։ Նա հավելել է, որ այդ պահին իրեն անհարմար է զգացել, սակայն շարունակել է հարցազրույցը։
Հայցում ասվում է, որ դրանից հետո Սիմոնսը էլի մի քանի «անվայել» գործողություն է արել։
Երաժշտի ներկայացուցիչները տեղի ունեցածը դեռ չեն մեկնաբանել: