16/12/2017 10:04
«Ռիո» մոլի էկզոտարիումի աշխատակիցը հավաստում է՝ ամեն ինչ համապատասխանեցված է միջազգային պայմաններին. ՀԺ
Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» մոլում տեղի է ունեցել «Զուլանդիա» էկզոտարիումի բացումը։
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ էկզոտարիումում առկա են ավելի քան 30 տեսակ հազվագյուտ էկզոտիկ կենդանիներ՝ կապիկներ, կոկորդիլոսներ, թութակներ, գաճաճ կենգուրուներ, իգուանաներ, օձեր, սարդեր, կրիաներ և այլն։ Շուտով նախատեսվում է էկզոտիկ կենդանիների հետ միասին նաև ձկներ ցուցադրել:
Էկզոտարիումի մուտքավճարը 1100 դրամ է։ Թերթի հարցին արդյոք նեղլիկ վանդակներում թույլատրելի՞ է կենդանիներին պահելն, աշխատակիցներից մեկը հայտնել է, որ ամեն ինչ համապատասխանեցված է միջազգային պայմաններին։