16/12/2017 15:07
ԱՄՆ-ն կարող է խափանել Իրանին օդանավեր վաճառելու Boeing-ի ու Airbus-ի ծրագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջ է մղում մի ռազմավարություն, որը կարող է խափանել իրանական ավիաընկերություններին հարյուրավոր օդանավեր վաճառելու՝ Boeing ու Airbus ընկերությունների ծրագրերը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին։
Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նրանով, որ իրանական ավիաընկերությունները կարող են նոր կամ հին քաղաքացիական օդանավերն օգտագործել զենքն ու զինվորականներին Սիրիա ուղարկելու համար։ Տարբերակները, որոնք կառաջարկեն Թրամփին, ներառում են վաճառքի արգելք ու կոշտ պայմանների ներդրում, որոնք կարող են խանգարել օդանավերի մատակարարումներին։
Պարբերականը հայտնում է, որ Իրան եվրոպական Airbus կոնցերնի օդանավերի մատակարարումները կարող են կասեցվել ԱՄՆ-ի կողմից՝ ամերիկյան արտադրության բաղադրիչների չափից մեծ քանակության պատճառով։