16/12/2017 12:44
ԱՄՆ-ն պատրաստում է գրոհայինների՝ փախստականների Էլ-Հասեքե ճամբարում, հայտնում են ականատեսները
Սիրիացի փախստականները, որոնք վերադառնում են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումնից ազատագրված շրջաններ, հայտարարել են, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավելի քան վեց ամիս, օգտագործում է փախստականի ճամբարը որպես գրոհայինների մարզման բազա, հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:
«Վերադարձողների տեղեկությամբ՝ տեղի բնակիչների ԻՊ-ից ազատագրված տարածքներն ավելի քան կես տարի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օգտագործում է որպես գրոհայինների ուսումնական բազա: Այնտեղ են ժամանում Սիրիայի տարբեր շրջաններից», - ասված է հայտարարության մեջ:
Գրոհայինների մեծ մասը, ըստ փախստականների ճամբարը լքածների խոսքով՝ նախկինում ներառված էին «Ջեբհաթ ալ Նուսրա» և ԻՊ խմբավորումներում: