16/12/2017 11:38
Վերականգնողական բուժումից հետո ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտնաթաթը կպրոթեզավորվի. Բերդի հոսպիտալի պետ
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Գարիկի Դանիելյան Բերդի զինվորական հոսպիտալից տեղափոխվել է Երևան, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բերդի զինհոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
«Նրա վիճակը նորմալ է, կայուն է: Երևանում զինծառայողը կստանա վերականգնողական բուժում, որից հետո կկատարվի պրոթեզավորում»,- ասաց Էդիկ Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բերդի հոսպիտալում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի ոտնաթաթը հեռացվել է: