16/12/2017 10:15
ԲՀԿ նախկին պատգամավոր. «Այսօրվա մասին հարցրեք այսօրվա գիտուններին, ես նախկիններից եմ». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ։
- Չե՞ք հետևում խորհրդարանում Ձեր գործընկերների աշխատանքին։
- Ո՛չ չեմ հետևում։
- Իսկ շարունակո՞ւմ եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ մնալ։
- Այո՛։ Ինչ կա ակտիվ լինելու, ակտիվ խորհրդարանում են լինում։ Իսկ դրսում շատ ակտիվ եմ, հող ու ջուրը մշակում եմ, նապաստակներիս, շներիս, կատուներիս կերակրում եմ։
- Ամեն դեպքում կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք ժողովրդի վիճակը հուսադրո՞ղ է։
- Աշխատել է պետք, աշխատել։ Եվ այդ մասին արդեն խոսացել եմ, իսկ այսօրվա մասին հարցրեք այսօրվա գիտուններին։ Ես նախկին գիտուններից եմ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: