16/12/2017 16:37
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրադրությունը Սիրիայում
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում և առաջիկա երկկողմ շփումների հարցը, հայտնում է РИА Новости-ն:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Նախարարները քննարկել են լայն ոլորտներ ընդգրկող երկկողմ հարցեր, քննարկել են առաջիկայում քաղաքական շփումների օրակարգը: Միջազգային հարցերի քննարկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին», - ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ: