16/12/2017 17:17
Ճապոնիան մտադիր է ռեկորդային 46 մլրդ դոլար հատկացնել երկրի պաշտպանության համար
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են հաջորդ ֆինանսական տարում 46 միլիարդ դոլար հատկացնել երկրի պաշտպանության կարիքների համար, հայտնել է «Նիքքեյ» թերթը, փոխանցում է «Интерфакс»:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ այս միջոցների զգալի մասը կտրամադրվի Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար նախատեսված սպառազինություն գնելու համար: Մասնավորապես, իշխանությունները մտադիր են ամրապնդել հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Այս առաջարկի ընդունման դեպքում 2018 թվականի ապրիլին սկսվող ֆինանսական տարվա ռազմական բյուջեն ռեկորդային բարձր կդառնա Ճապոնիայի համար: Դրանից բացի, սա կնշանակի, որ Ճապոնիայի իշխանություններն արդեն վեցերորդ տարին ավելացնում են պաշտպանության համար նախատեսված ծախսերը: