16/12/2017 16:45
Մերկելը և Մակրոնը որոշել են փոխել Եվրամիությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում են մինչև մարտ ամիսը հաստատել Եվրամիության բարեփոխումների վերաբերյալ համատեղ առաջարկը: Այդ մասին հայտարարել է Մերկելը, հայտնում է Deutsche Welle-ն:
«Մինչև մարտ մենք կցանկանայինք գտնել ընդհանուր դիրքորոշում, ինչը չափազանց կարևոր է», - ասել է կանցլերը:
Մակրոնը նույնպես հույս ունի մինչև մարտ ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հանաձայնեցնել, եթե Գերմանիան այդ ընթացքում ունենա նոր կառավարություն:
Դեռ սեպտեմբերին Մակրոնը ներկայացրել է Եվրամիության մասշտաբային բարեփոխումների ծրագիրը: Նա, մասնավորապես, խոսել է եվրոգոտու համար ֆինանսների նախարարի պաշտոնի և եվրոգոտու 19 երկրների բազմամիլիարդանոց համընդհանուր բյուջեի ստեղծման մասին: