16/12/2017 16:53
Շվեյցարիայի նախագահը հանդես է եկել պաշտոնում երկամյա մանդատի օգտին
Շվեյցարիայի արտաքին քաղաքականության շահերին ավելի կհամապատասխաներ երկրի նախագահի ընտրությունը 2 տարով, այլ ոչ 1, ինչպես գործող Սահմանադրությամբ տեղի է ունենում ներկայումս: Այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Դորիս Լոյթհարդը, որի պաշտոնավարումն այս պաշտոնում ավարտվում է դեկտեմբերի 31-ին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով RTS-ին:
«Նախագահի պաշտոնում 1 տարի աշխատելու դեպքում ձեզ մոտ շփումների կայուն ցանց է ստեծվում, դուք շատ եք ճանապարհորդում և անձամբ ծանոթանում մեծ թվով նախագահների հետ, բայց դրանից հետո դուք հեռանում եք, իսկ այդ կապերի հետ աշխատում է նոր մեկը: Սա իսկապես այնքան էլ լավ չէ միջազգային շփումների համար», - ասել է նա:
Շվեյցարիայում նախագահի պաշտոնը հերթականությամբ զբաղեցնում են Դաշնային ժողովի (կառավարության) 7 անդամները՝ միաժամանակ կատարելով իրենց նախարարական պարտականությունները: Համարվում է, որ այսպիսի համակարգը թույլ է տալիս խուսափել իշխանության չափից ավելի կենտրոնացումից: