16/12/2017 15:37
Նորվեգիայում կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպե մնալուց հետո
Օսլոյում Զերո անումով կատուն պատահաբար հայտնվել է լվացքի մեքենայի մեջ ու ողջ մնացել բրդի համար ռեժիմով, 30 աստիճան տաքությամբ ջրով 40 րոպե լվացքից հետո, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NRK կայքին։
Կատուն աննկատ մտել էր լվացքի մեքենայի մեջ, երբ ընտանիքի հայրը բացել է մեքենան, որպեսզի այնտեղից հանի հագուստի մի մասը։ Իսկ երբ լվացքը վերջացել է, կատվին հայտնաբերել է 14-ամյա Յոակիմը։