16/12/2017 14:58
Դանիան օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը
Դանիայի խորհրդարանը որոշել է թույլ տալ բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը մի շարք հիվանդություններով տառապող հիվանդների համար, հայտնում է РИА Новости-ն:
Երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ մարիխուանան նշանակվելու է քրոնիկ ցավեր ունեցող հիվանդների որոշ խմբերի՝ 2018 թվականի հունվարի 1-ից:
Նոր կարգը գործելու է չորս տարի: Մարիխուանայի կիրառման ազդեցությունը մշտապես վերլուծելու է հետազոտողների խումբը: