16/12/2017 15:45
Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպաններն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական համալասարան
Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին:
Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:
Ռազմական համալասարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, ուսումնակրթական գործընթացը, անցկացվող վերապատրաստման դասընթացները: