16/12/2017 16:29
Թուրքիայի նախկին վարչապետի որդուն մահացած են գտել
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդի Յավուզ Յըլմազը ինքնասպանություն է գործել, հայտնում է NTV-ն:
Տեղեկացվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազի դին հայտնաբերվել է նրան պատկանող բնակարաններից մեկում: Մահացածի մարմնի վրա կա հրազենային վնասվածք:
Յավուզ Յըլմազը ավարտել է ամերիկյան Georgetown համալսարանը և երկար ժամանակ զբաղվում էր գործարարությամբ: 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում Յավուզ Յըլմազը իր թեկնածությունն էր դրել Ազգային-հանրապետական կուսակցության կողմից: