18/12/2017 10:47
Կիևում Հոկտեմբերյան պալատի գրոհի փորձի ժամանակ 32 իրավապահ է տուժել (Տեսանյութ)
Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիիլ Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից գրոհման փորձի ժամանակ 32 իրավապահ է տուժել, հայտարարել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը, փոխանցում է РИА Новости-ն:
Սաակաշվիլիի կողմնակիցները կիրակի օրը կայացած երթից հետո փորձել են գրոհել Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում: Տեղի են ունեցել բախումներ ուժայինների հետ: Ավելի ուշ՝ Սաակաշվիլիի կոչից հետո, ցուցարարների շարժվել են դեպի Ռադա: Սաակաշվիլիի կողմնակիցները հայտնել են, որ դրանք սադրանքներ են եղել, և մարդիկ մտադիր են խաղաղ ցույց անցկացնել: Ոստիկանությունը երկու քրեական գործ է հարուցել:
«Այժմ խոսքը տասնյակ տուժած իրավապահների մասին է, վերջին տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 30 մարդու, բայց կարծում եմ, որ այդ թիվը կարող է աճել: Ճշտելուց հետո մենք այն կհրապարակենք», - ասել է Շկիրյակը «112 Украина» հեռուստատեսության եթերում: