18/12/2017 09:55
Հռոմի Պապը կեղծ լուրերը «լուրջ մեղք է» անվանել
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քննադատել է այն լրագրողներին, որոնք դրամա են սարքում հին սկանդալներից և նորություններ ստանում սենսացիաներից:
Նա նշել է, որ կեղծ լուրերը «շատ լուրջ մեղք են», հաղորդում է The Guardian- ը:
Ֆրանցիսկոսն Պապն իր ամենամյա ուղերձը նվիրելու է հենց «կեղծ լուրերին»:
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, նա կաթոլիկ ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ լրագրողներն իրականացնում են ժողովրդավարական համայքների համար հիմնարար գործառույթներից մեկը:
Բացի այդ, Հռոմի Պապը լրագրողներին հիշեցրել է տեղեկատվությունը ճշգրիտ և ամբողջությամբ լուսաբանելու անհրաժեշտության մասին:
«Հաղորդակցության մեղքերից» նա առանձնացրել է ապատեղեկատվությունը, միջոցառումների միակողմանի լուսաբանումը, զրպարտությունը և «բոլորին հայտնի հին նյութերի փնտրտուքները»:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այդ գործողություններն անվանել է «լուրջ մեղք, որը վնասում է լրագրողի ևայլոց սիրտը»: