18/12/2017 11:03
Այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումը. Ուսանողները վերսկսել են հացադուլը (Տեսանյութ)
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության որոշ անդամներ այսօր վերսկսել են տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարը ու կրկին հացադուլ հայտարարել:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ ասել է, որ իշխանությունների հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
«Այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումը և շարունակել պայքարն այն կետից, որտեղ դադար էր առել, իսկ պայաքրը կանգ էր առել հացադուլի փուլում», - նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ ավելի ուշ նախաձեռնությունը կներկայացնի այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է դադարեցնել հացադուլը: