20/12/2017 23:04
Հացադուլ հայտարարած ուսանողներից Յուրի Ավագյանի մոտ թոքաբորբ է հաստատվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դեմ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ իրականացնող «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամ Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց:
«Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝թոքաբորբի պատճառով։ Նրա հացադուլը դադարեցվում է», - ասված է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության Facebook-յան էջում:
Նշվում է, որ հացադուլ հայտարարած մյուս ուսանողը՝ Դավիթ Պետրոսյանը շարունակում է հացադուլը:
Հիշեցնենք, որ երեկ Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը վատացել էր ու հետազոտող բժիշկն առաջարկել էր նրան տեղափոխել հիվանդանոց, քանի որ թոքաբորբ է կասկածում։