22/12/2017 21:56
Տնտեսական ցուցանիշները փաստում են, որ կոալիցիոն կառավարությունն ապահովել է դրական ֆոն. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017 թ.մի շարք ամփոփոիչ տվյալներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Տնտեսական ակտիվության աճը 7,3 տոկոս է, արդյունաբերական արտադարանքի ծավալի աճը՝ 12.3, արտահանման աճ՝ 23.5, առևտրաշրջանառության աճ՝ 26.4», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ այս ամիսներին, մանավանդ, ընտրություններից հետո կոալիցիոն կառավարությունը հնարավորինս ապահովել է դրական ֆոն:
«Հույս ունենք, որ 2018 թ-ին կշարունակվի այդ դրական տեմպը: Դրա մասին երեկ խոսեց նաև ՀՀ նախագահը գործարարների հետ հանդիպման ժամանակ», - նշեց նա:
Է. Շարմազանովը հայտնեց, որ նիստին քննարկվել են նաև արտաքին քաղաքական, ներքաղաքական հարցեր: