26/12/2017 14:53
Լոնդոնում սառցե երաժշտություն է հնչել
Նորվեգացի կոմպոզիտոր և երաժիշտ Թերյե Իզունգսեթը սառույցից ստեղծում է երաժշտական գործիքներ: Նա յուրօրինակ շոու է կազմակերպել Լոնդոնի Թագավորական փառատոնների սրահում, հայտնում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:
Գործիքներ Թերյեն պատրաստում է արկտիկական մաքուր սառույցից: Նրա համերգներում օգտագործվում են սառցե դհոլ, ջութակ, կիթառ, շեփոր և այլ գործիքներ: Համերգները անցկացվում են միայն հատուկ կառուցված տարածքներում: