08/01/2018 12:21
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Ճվճըվ Արոյի» տղան BMW X6-ով բախվել է ՃՈ Toyota-ին, կա զոհ և վիրավոր
Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալասարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» տղան, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։