10/01/2018 19:08
Անգլիական դպրոցում արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» անվանել
Անգլիական Օլթրինգհեմ քաղաքի աղջիկների քերականական դպրոցի ուսուցիչներին արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» անվանել, որպեսզի չվիրավորեն տանսգենդերներին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Ծնողներին հասցեագրած նամակում դպրոցի տնօրեն Ստեֆանի Ջիլը գրել է, որ դպրոցն արձագանքել է մարտահրավերներին, որոնց բախվում են ուսանողները, որոնք հարցականի տակ են դնում իրենց գենդերային ինքնությունը կամ իրենց աղջիկների հետ չեն նույնացնում:
Ուսուցիչներին հրահանգվել է աշակերտներին դիմելիս օգտագործել «ուսանող» բառը: Ըստ որում՝ դպրոցի անվանումից «աղջիկներ» բառը չի հանվի:
Որոշ տեղացիներ բացասաբար են արձագանքել այս նորամուծությանը: