11/01/2018 14:27
IPhone X-ի տերերը բողոքում են մազերի կորստից
Պրեմիում iPhone X-ի նոր թերություն է հայտնաբերվել. տերերն ամբողջ աշխարհով մեկ սկսել են բողոքել, որ հեռախոսով խոսելիս իրենց մազերը մնում են գաջեթի կորպուսի և էկրանի արանքում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով PhoneAren-ին:
iPhone X օգտագործողները հեռախոսով խոսելիս պատահաբար պոկում են գլխի և անգամ մորուքի մազերը: Ցավոք, ի տարբերություն ծրագրային պրոբլեմների, այս թերությունը վերացնել հնարավոր չէ: