11/01/2018 17:13
Ֆրանսիայում կողոպտել են հյուրանոցը և 4 մլն եվրո արժողությամբ զարդեր հափշտակել
Փարիզում, հունվարի 10-ի երեկոյան, անհայտ անձինք կոտրել են հանրահայտ Ritz հյուրանոցի ցուցափեղկը և գողացել ավելի քան 4 միլիոն արժողության թանկարժեք զարդեր, փոխանցում է NewsOne-ը:
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան 18:30-ի սահմաններում, երբ հինգ տղամարդ, որոնցից մի քանիսը զինված են եղել կացիններով, ներխուժել են հյուրանոց:
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանցից երեքին, երկուսը կարողացել են փախչել: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: