11/01/2018 15:40
Մադրիդի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ է տուժել
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ծերանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Pais-ի պարբերականին:
Հաղորդվում է, որ շինության սենյակներից մեկում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 20 մարդ:
8 մարդ, այդ թվում՝ հաստատության աշխատակիցներից մեկը, տեղափոխվել են հիվանդանոց: Տուժած ոստիկաններին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: