11/01/2018 14:53
Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքի խափանման մասին
Telegram մեսենջերի օգտատերերը խնդիրներ են արձանագրում դրա աշխատանքում: Մոսկվայում Telegram-ի հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդագրությունները օգտատերերը հրապարակում են Twitter-ում, փոխանցում է ТАСС-ը:
Downdetector ծառայության տվյալների համաձայն, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, օգտատերերը խնդիրների են բախվում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Բացի այդ, Իտալիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի բնակիչները նույնպես խափանումներ են նշում մեսենջերի աշխատանքում: