11/01/2018 16:50
Սաակաշվիլին պահանջում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունից տրամադրել իր արտահանձման վերաբերյալ նյութերը
Կիևի շրջանային վարչական դատարանում, հնարավոր է, վարույթ ընդունվի Ուկրաինայի գլխավոր դատախազության դեմ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայցը:
Դրանով Սաակաշվիլին պահանջում է իրեն տրամադրել իր հնարավոր արտահանձմանը վերաբերող նյութերը:
Կիևի դատախազությունը, Վրաստանի խնդրանքով, իրականացնում էր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձման հնարավորության ստուգում։
Գերատեսչությունից РИА Новости-ն հաղորդել են, որ քաղաքական գործչի կողմից պարզաբանումներ տալու համար նրան հրավիրելու ժամկետը համաձեյնեցվում է։
«Կիևի շրջանային վարչական դատարանում որոշվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության դեմ Սաակաշվիլիի ներկայացրած հայցը վարույթ ընդունելու հարցը: Դրանով հայցվորը պահանջում է Գլխավոր դատախազությունից իրեն տրամադրել արտահանձման հնարավորության ստուգման նյութերի կրկնօրինակները», - ասված է զեկույցում:
Հիշեցնենք, Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին հեռակա դատապարտել է երեք տարվա ազատազրկման` 2006 թ.-ին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:
Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել «պաշտոնեական դիրքի չարաշահման» հոդվածով: