11/01/2018 18:14
Սթիվեն Հոքինգն անտանելի շոգ է կանխագուշակել Երկրի վրա
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման շարունակումն անհնարին կդարձնի կյանքը Երկիր մոլորակի վրա: Այս մասին աշխարհահռչակ գիտնականը պատմել է իր` «Սիրելի վայրեր» (Stephen Hawking՚s Favourite Places) տեսանախագծի երկրորդ դրվագում, հայտնում է РИА Новости-ն:
Պրոֆեսորը ենթադրում է, որ Երկիրը կարող է կրկնել Վեներայի ճակատագիրը, եթե ջերմոցային Էֆեկտի հիմնախնդիրը չլուծվի: NASA-ի հետազոտությունների համաձայն՝ չորս միլիարդ տարի առաջ Վեներան հիշեցնում էր Երկիրը. այնտեղ եղել է ջուր, բուսականություն, իսկ մոլորակի ջերմաստիճանը համապատասխանել է ներկայումս Երկիր մոլորակի վրա եղածին: Հետագայում մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակուման հետևանքով Վեներան «տաքացրել է» մինչև 460 աստիճանի Ցելսիուսի սանդղակով:
Հաշվի առնելով, որ Երկիրը 4,5 միլիարդ տարեկան է, արդեն 200 – 500 տարի անց մարդկությունն ստիպված կլինի նոր «տուն» փնտրել, կանխատեսում է Հոքինգը: