11/01/2018 17:53
Թրամփը գլխավորել է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցանկը
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Թրամփը գլխավորել է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցանկը, այս մասին ասվում է Կոմիտեի կայքում, փոխանցում է РБК-Украина-ն:
Կոմիտեն Թրամփին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»:
Թրամփի գլխավորությամբ՝ Արդարադատության նախարարությունը չկարողացավ իրականացնել լրագրողական աղբյուրների պաշտպանության իր գործառույթները:
Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլոք: