11/01/2018 17:40
Թուրքիայում ձերբակալվել է Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչը
Թուրքիայի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործում առանցքային դեր խաղալ, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով Sabah-ին:
Նրա անունը չի նշվում, հայտնի են միայն անուն ազգանունի առաջին տառերը՝ Վ.Կ.Ա.:
Պարբերականի հաղորդմամբ` նա ընդգրկված էր կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ FETO կազմակերպությունում: