Բացահայտվել են սուտ մատնության դեպքեր. քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

12/01/2018 15:21

Բացահայտվել են սուտ մատնության դեպքեր. քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: 

Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 24.10.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երկու աշխատակիցներ անասնագողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և ծեծի ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունների այլ դրվագներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությամբ ու հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հիմնավորվել է, որ Ա. Խաչատրյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Ա. Խաչատրյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Ջանիկ Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման` քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, 22.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ջ. Հարությունյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանն իրեն չի հարցաքննել, առանց իր իմացության իր անվամբ կազմված հարցաքննության արձանագրությունում ներառել է ծանր հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և դատաձեռագրային փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ջ. Հարությունյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձը ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց չի կեղծել, և վերը նշված քաղաքացին նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ջ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեկ այլ քրեական գործով էլ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Դավթյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ հանիրավի մեղադրել է ոստիկանության և ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Մասնավորապես, Պ. Դավթյանը հաղորդում է տվել, որ 03.03.2017թ.-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի չորս ծառայողներ իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ խաբեությամբ և սուտ խոստումներով համոզել են իր տաբատի գրպանը դնել 0,81 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո նույն օրն ընթերակաների ներկայությամբ արձանագրել են, որ թմրամիջոցը հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ: Բացի այդ, Պ. Դավթյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղյակ է պահել նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող` ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Սարգսյանին, սակայն վերջինս չի արձանագրել այն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների ու քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Սուտ մատնություն կատարելու համար Պ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:24 Ինչպես կասեր մեծն Չապլինը, առաջ ես էի ժամանակը վատնում, այսօր ժամանակն է ինձ վատնում. Արմեն Մարգարյանը դարձավ 47 տարեկան Այսօր, 19:01 Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ սկսում են երկարատև պայքար՝ նրան ազատ արձակելու պահանջով Այսօր, 18:46 ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին Այսօր, 18:42 Աբու Դաբիի ոստիկանությունը փողոցները կպարեկի ուղտերով Այսօր, 18:40 Կինտերոն ցանկանուն է Եվիոպա վերադառնալ, բայց ոչ «Պորտու» Այսօր, 18:24 Վենեսուելայում գրանցվել է 1.3 մլն տոկոս գնաճ Այսօր, 17:55 Պոմպեոն բացահայտնել է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը Այսօր, 17:48 Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան (Լուսանկարներ) Այսօր, 17:40 Ուկրաինացիների ավելի քան 20 տոկոսը պատրաստ է պաշտպանել Տիմոշենկոյին նախագահի ընտրություններում Այսօր, 17:25 ՄԱԿ-ը 5,5 մլրդ դոլար է հատկացնելու սիրիացի փախստականների կարիքների համար Այսօր, 17:15 Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրաբերելը աջակցություն է, և ոչ թե մեղքը մեղմելու քայլ. Փաստաբան Այսօր, 17:12 Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա Այսօր, 17:02 Մալազիայում ձերբակալվել է 1MDB հիմնադրամի ղեկավարը Այսօր, 16:54 Յունկեր. Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն է Այսօր, 16:45 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Այսօր, 16:38 Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ Այսօր, 16:34 Մեր հայրը ծերանոցում չի ու չի էլ եղել. Ռաֆայել Ջրբաշյանի դուստրերը զայրացած են ու նույնիսկ պատրաստ են դիմել իրավաբանի. տեսանյութ Այսօր, 16:27 Պաշտպանական կողմը Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել Այսօր, 16:22 Ինյեստան այցելել է «Բարսելոնի» բազա Այսօր, 16:21 Գիտնականներ. Թեհրանը գետնի տակ է անցնում Այսօր, 16:10 Աննա Հակոբյանն ու «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարան քննարկել են համագործակցության հարցեր Այսօր, 16:06 Աշոտաբերդ թաղամասի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ երեք մարդու կյանք խլած հրդեհից հետո Այսօր, 16:00 Հնարքների իրանցի թագուհին (Տեսանյութ) Այսօր, 15:50 Հալեպի դպրոցներն օգնում են ինտեգրել զինյալների միջավայրում ապրած երեխաներին Այսօր, 15:43 Դեկտեմբերի 12-13-ը շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 15:37 «ՄՅՈՒ»-ն ձմռանը չի վաճառելու Պոգբային Այսօր, 15:26 Աֆղանստանում 8 ուժային է զոհվել թալիբների հետ բախման հետևանքով Այսօր, 15:18 Շնաձկները ևս տոնում են Նոր տարին (Տեսանյութ) Այսօր, 15:08 Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ է մահացել Այսօր, 15:00 Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել Այսօր, 14:54 Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը Այսօր, 14:46 Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք Այսօր, 14:38 Նախաքննական մարմինը միջնորդել է 4-րդ անգամ երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը Այսօր, 14:29 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մասնակցելու են ներառական ֆուտբոլային հանդիպման Այսօր, 14:20 Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել Այսօր, 14:11 ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը. հայտնի են հավակնորդները Այսօր, 14:04 Դժվար է ասել, որ նոր խորհրդարանում լուրջ քաղաքական պայքար կունենանք. Բորիս Նավասարդյան Այսօր, 14:01 Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ. Բորիս Նավասարդյանը` Aysor.am և այլ ԶԼՄ-ներ իրավապահների կատարած այցի մասին Այսօր, 13:43 Ֆրանսիացի ձախամետ կուսակցության առաջնորդը քննադատել է Մակրոնին և խոստացել, որ բողոքները կշարունակվեն Այսօր, 13:34 ՔԿ-ն ստացել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Այսօր, 13:21 Զինված ուժերում կներդրվեն արդիականացված ճաշարանային համալիրներ. ՊՆ-ն փորձնական ծրագիր է սկսում Այսօր, 13:13 ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները Այսօր, 13:04 Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու. Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առթիվ Այսօր, 12:57 Ընտրությունների նախնական հետևությունները Այսօր, 12:38 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար Այսօր, 12:30 Արմավիրում ցուցում են տվել քվեարկել Արծվիկ Մինասյանի օգտին, սակայն երբ անձը չի քվեարկել, նրան ազատել են աշխատանքից. Հարուցվել է քրեական գործ Այսօր, 12:15 Հայաստանի նախագահն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցեր Այսօր, 12:04 «Իմ քայլը» դաշինքն այնպիսի ցուցակով չի գալիս խորհրդարան, որ տարակուսանք չունենանք. Հրանուշ Խառատյան Այսօր, 11:54 Ձեր ձայների շնորհիվ շատ ավելի մեծ քվե ստացա, քան՝ քննադատներս, որ կարծում էին՝ անգամ մեր հարազատները մեզ չեն քվեարկելու. Աշոտյան Այսօր, 11:46 Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է Այսօր, 11:37 ՀՊՏՀ-ում պարգևատրել են լավագույններին (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 11:25 Թուրքիան Սև ծովում ռազմաբազա է կառուցում Այսօր, 11:12 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 11:00 Մակրոնը խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում Այսօր, 10:52 Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ Այսօր, 10:44 Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Մակրոնի տված խոստումներից Այսօր, 10:30 Ստեփանավան քաղաքում բնակարան է այրվել. կան զոհեր Այսօր, 10:21 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:12 Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը Այսօր, 10:04 «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի Այսօր, 10:01 «Ժամանակ». Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ Այսօր, 09:58 «Փաստ». Չպետք է կորցնել իրական թիրախները և պետք է սևեռվել կառավարության կաբինետի աշխատանքի վրա Այսօր, 09:54 «Հրապարակ». ՀՅԴ-ում բունտ է հասունանում Այսօր, 09:49 «Ժամանակ». ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի Նաիրա Զոհրաբյանը Այսօր, 09:44 «Հրապարակ». Փափագում են գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն Այսօր, 09:40 «Իրատես». «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ավելի է խորացել Այսօր, 09:16 Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ. Փաշինյան Այսօր, 09:08 Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ. ՀԱԿ Այսօր, 08:43 Վաշինգտոնը միանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականին. ԱԺ ընտրությունը Հայաստանում համապատասխանում է հիմնարար ազատություններին 10/12/2018 21:47 Հուսով եմ՝ մեր միջև անախորժությունները կմոռացվեն. Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տվել 10/12/2018 19:25 Շվեդական SEB բանկը 2019 թվականի համար կանխատեսում է դոլարի ամրապնդում 10/12/2018 19:11 Mastercard-ն արտոնագրել է անանուն կրիպտոարժութային գործարքների իրականացման համար տեխնոլոգիա 10/12/2018 18:55 Մեյը չեղարկել է խորհրդարանում Brexit-ի քվեարկությունը 10/12/2018 18:41 Հնդկաստանում փորձարկել են «Աղնի-5» բալիստիկ հրթիռը 10/12/2018 18:22 Բացառիկ համերգ է լինելու, քանի որ շատ պրոֆեսիոնալ ուժեր են ներգրավված. նշվելու է Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակը 10/12/2018 18:20 Տոկիոյում Nissan-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են ներկայացրել 10/12/2018 18:15 Վատիկանում ավազից ստեղծել են Ամանորի տեսարաններ 10/12/2018 18:05 Նման մասշտաբի մրցույթի մասնակցելը բացառիկ հնարավորություն ու փորձ է. Սրբուկը պատրաստվում է եվրատեսիլյան բեմելին 10/12/2018 17:57 ԵՄ-ն Ուկրաինայի հարցով պատժամիջոցային ցուցակն ընդլայնել է 10/12/2018 17:44 «Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Գոմեսի հետ 10/12/2018 17:30 ՄԱԿ-ը հաստատել է միգրացիայի մասին համաձայնագիրը 10/12/2018 17:21 Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին 10/12/2018 16:55 Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը 10/12/2018 16:47 ԵԽ պատգամավորը հայաստանյան նախորդ և այս ընտրությունները համեմատում է գիշեր-ցերեկի հետ (Տեսանյութ) 10/12/2018 16:43 Թուրքիան պատրաստ է Հաշուքջիի գործը փոխանցել միջազգային ատյաններին 10/12/2018 16:32 Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից 10/12/2018 16:22 Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով 10/12/2018 16:15 Որպես նոր Հայաստանի ԱԺ միակ ընդդիմադիր ուժ՝ բաց ենք համագործակցության խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ. ԼՀԿ 10/12/2018 16:07 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանության նոր ռազմական կցորդին 10/12/2018 16:05 Սինգապուրի բարերից մեկում միջատներից պատրաստված կոկտեյլ են առաջարկում (Տեսանյութ) 10/12/2018 16:02 ԱԺ ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել 10/12/2018 15:52 Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ 10/12/2018 15:41 Գերմանիայում հայտնվել են Էլվիս Փռեսլիին նվիրված լուսացույցեր (Տեսանյութ) 10/12/2018 15:38 Գալիս է պատմության նոր փուլ. Պայքարելու ենք վճռականությամբ. ՀՅԴ 10/12/2018 15:30 Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում. Գագիկ Ծառուկյան 10/12/2018 15:24 Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է 10/12/2018 15:15 3 օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 35 ՃՏՊ 10/12/2018 15:09 Իհարկե, եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, բայց Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ 10/12/2018 15:02 Իրաքում տոնում են «Իսլամական պետության» դեմ տարած հաղթանակի տարեդարձը 10/12/2018 14:54 Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը