12/01/2018 14:06
Կարեն Կարապետյանը հունվարի 23-ից 26-ը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցելու է հունվարի 23-ից 26-ը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին, տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վաչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Դեռևս հաստատված չէ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը: Հավանաբար, այն կհաստատվի մյուս շաբաթվա ընթացքում», - ասաց նա:
Արամ Արարատյանի խոսքով` ՀՀ վարչապետը, հնարավոր է, ելույթ ունենա ֆորումում: