12/01/2018 11:04
Facebook-ը փոխելու է իր առաջնահերթությունները
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ սոցցանցի լրահոսը փոխելու է առաջնահերթությունները: Այս մասին նա գրել է իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
Նրա պնդմամբ՝ Facebook-ը նվազեցնելու է լրատվական և գովազդային հրապարակումների նշանակությունը, ավելացնելով օգտատիրոջ ընկերների և բարեկամների կոնտենտի տոկոսային հարաբերակցությունը:
«Լրահոսը շեղվել է իր սկզբնական նշանակությունից: Գործառույթի գլխավոր նպատակը միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելն էր», - նշել է Ցուկերբերգը:
Փոփոխություններն արդեն սկսվել են, իսկ ավարտին հասցնելու համար մի քանի ամիս կպահանջվի:
2017 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 2 միլիարդը, այն դեպքում, երբ մոլորակի բնակչությունը կազմում է 7,3 մլրդ մարդ: