12/01/2018 17:42
Toyota-ն ներկայացրել է 1000-ձիաուժանոց սուպերքար
Toyota ընկերությունը ներկայացրել է 1000-ձիաուժանոց սուպերքարի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանումով, որը պատկերացում է տալիս, թե ինչ ուղղությամբ կզարգանա ճապոնական մակնիշի մարզական ավտոմեքենաների շարքը: Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսալոնում, որը կբացվի ընթացիկ շաբաթվա վերջին, փոխանցում է Motor.ru-ն:
Նորույթը մշակել է Toyota-ի մարզական ստորաբաժանումը՝ Gazoo Racing-ը: Ավտոմոբիլի կառուցվածքում օգտագործվել են TS050 Hybrid-ի մարզական նախատիպի բաղադրիչները, որը մասնակցում է դիմացկունության մրցարշավների (WEC) աշխարհի առաջնությանը: Այդ թվում, մրցարշավային ավտոմեքենայից հիպերքարին բաժին է հասել 2,4-լիտրանոց բենզինային թվին- տուրբո «վեցյակը», որը մտնում է հիբրիդային ուժային կայանքի կազմի մեջ: Դրա միագումար հզորությունը 1000 ձիաուժ Է:
GR Super Sport-ի մասին այլ տեղեկատվություն Toyota-ում չեն տրամադրել: