12/01/2018 13:04
«Էլվիս Էքսպրեսը» հարյուրավոր երկրպագուների դեպի փառատոն է տանում (Տեսանյութ)
Սիդեյի երկաթգծի կայարանում հնչել են Էլվիս Փրեսլիի հանրահայտ կատարումները, իսկ բազմաթիվ մարդիկ հագել են կեղծամներ և զգեստներ կուռքին նմանվելու համար: Այնտեղ հավաքվել են «ռոքն ռոլի արքայի» հարյուրավոր երկրպագուներ, որպեսզի «Էլվիս էքսպրեսով» ուղևորվեն Պարկս քաղաք: Այնտեղ մեկնարկել է Էլվիս Փրեսլիին նվիրված փառատոն, փոխանցում է AFP-ին:
Միջոցառումն անցկացվում է 26-րդ տարին անընդմեջ: Այն տևելու է չորս օր, մասնակցելու է Փրեսլիի մոտ 25 հազար երկրպագու: