12/01/2018 10:55
ԱՄՆ–ում հնարավոր է դադարեցնեն «գրին–քարտերի» խաղարկությունը
ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետականները ներգաղթի վերաբերյալ նոր օրինագիծ են ներկայացրել՝ «Ամերիկայի ապագան ապահովող ակտ»։ Հաղորդվում է, որ օրենքը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը, հայտնում է РБК Украина-ն:
Օրինագիծը ենթադրում է սահմանների պահպանման ուժեղացում, «գրին–քարտի» վիճակախաղի դադարեցում և ընտանիքի վերամիավորման ոլորտի սահմանափակումներ։
Օրինագիծը նաև ենթադրում է միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների համար, այսպես կոչված, քաղաք–ապաստարանների դեմ։