12/01/2018 17:59
ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը կոալիցիայի շուրջ սոցիալ-դեմոկրատների հետ նախնական համաձայնության է հասել
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) դաշինքը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ նախնական փոխհամաձայնության է հասել կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին:
Նրա տեղեկատվությամբ՝ կուսակցությունների միջև վերջնական համաձայնությունը, այնուամենայնիվ, կախված կլինի մի շարք հարցերի կարգավորումից: