12/01/2018 16:25
«Սասնա ծռերից» Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց». նա դադարեցրել է հացադուլը
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին դեռևս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր:
Այսօր` հունվարի 12-ին, Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ և արդեն նշված ՔԿՀ-ում իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը:
Այս պահին Ա. Բիլյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժանձնակազմի ուշադրության և պատշաճ հսկողության ներքո», - ասված է է ՀՀ Ան քրեակատարողական վարչության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ից Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է։