12/01/2018 16:34
Ղազախստանում անբարենպաստ եղանակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանվել է
Եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանվել է: Այս մասին հայտնել է Աստանայի քաղաքապետի մամուլի քարտուղար Էլվիրա Ժուրգենբաևան, փոխանցում է РИА Новости-ն:
Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում ձյան և ուժգին քամու պատճառով արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել. օդանավակայանը չէր աշխատում, դպրոցներում և քոլեջներում դասերը հետաձգվել էին, քաղաքից դուրս գալու ճանապարհները փակ էին: