12/01/2018 15:05
«Զվարթնոց» օդանավակայանում վատ տեսանելիության պատճառով որոշ թռիչքներ ու վայրէջքներ չեն իրականացվել
Վաղ առավոտից Զվարթնոց օդանավակայանում մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով որոշ թռիչքներ ու վայրէջքներ չեն իրականացվել։
Aysor.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավականի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ չվերթները հետաձգվել են, որոշ չվերթներ գնացել են այլ՝ պահեստային օդանավականներ։
«Ժամը 14-ից սկսած արդեն տեսանելիությունը բավարար է և վայէջքներ են կատարվում», - ասաց Գևորգ Աբրահամյանը։